Անցնել բովանդակությանը
Ընտրացանկ

Իրավական

Նվիրատվության պայմաններ

Վերջին թարմացում: 9 նոյեմբերի, 2026 թ.

Սույն պայմանները կիրառվում են tunfoundation.org կայքում «Տուն» Սոցիալական, բարեգործական և զարգացման հիմնադրամին (պետական գրանցման համար՝ 222.160.1380528, ՀՎՀՀ՝ 01067975, Հասցե՝ 0010, ՀՀ, ք․ Երևան, Արգիշտի 7/10, բն 64) կատարվող նվիրատվությունների նկատմամբ։

1. Ինչի համար եք վճարում։ Նվիրատվությունը կամավոր և անհատույց նվեր է՝ հիմնադրամի կանոնադրական գործունեությանն աջակցելու համար, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հողատարածքներ տրամադրելու ծրագրին և դրա հետ կապված գործառնական ծախսերին։ Դրա դիմաց ապրանքներ կամ ծառայություններ չեն տրամադրվում։

2. Գումարը և արժույթը։ Գումարը նշում եք ինքներդ կամ ընտրում առաջարկվածներից։ Վճարումը կատարվում է AMD-ով։ Եթե ձեր քարտը այլ արժույթով է, ձեր բանկը գումարը փոխարկում է իր փոխարժեքով և կարող է գանձել միջնորդավճար։

3. Ինչպես է կատարվում վճարումը։ Վճարումները մշակում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ 3-D Secure (Visa Secure, Mastercard Identity Check) տեխնոլոգիայով պաշտպանված վճարային էջում։ Ընդունվում են ArCa, Visa, Mastercard քարտեր։ Հիմնադրամը չի ստանում և չի պահպանում ձեր քարտի տվյալները։

4. Հաստատում։ Հաջող վճարումից հետո էկրանին կտեսնեք հաստատում։ Եթե բանկի վճարային էջը դա նախատեսում է, հաստատումը կուղարկվի ձեր նշած էլ. փոստին։ Ըստ պահանջի տրամադրում ենք նվիրատվության անդորրագիր։

5. Չեղարկում։ Նվիրատվությունը կարող եք չեղարկել ցանկացած պահի՝ մինչև բանկի էջում վճարումը հաստատելը։ Հաստատումից հետո վճարումը համարվում է կատարված և չի կարող չեղարկվել, բացառությամբ 6-րդ կետում նշված դեպքերի։

6. Վերադարձ։ Որպես կանոն, նվիրատվությունները չեն վերադարձվում։ Մենք կվերադարձնենք նվիրատվությունը, եթե այն կատարվել է սխալմամբ (օրինակ՝ սխալ գումար կամ կրկնակի վճարում) կամ առանց քարտապանի համաձայնության։ Վերադարձ պահանջելու համար վճարումից հետո 30 օրվա ընթացքում գրեք contact@tunfoundation.org հասցեին՝ նշելով ամսաթիվը, գումարը և քարտի վերջին չորս թվանշանները։ Հաստատված վերադարձը փոխանցվում է նույն քարտին. մուտքագրման ժամկետը կախված է բանկերից։ Սույն պայմանները չեն սահմանափակում վճարային համակարգերի և ձեր քարտը թողարկած բանկի կանոններով ձեզ վերապահված իրավունքները։

7. Միջոցների օգտագործումը։ Նվիրատվություններն օգտագործվում են հիմնադրամի կանոնադրական նպատակների համար։ Հիմնադրամը հաշվապահական հաշվառում է վարում ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

8. Կապ։ Նվիրատվությունների վերաբերյալ հարցեր՝ contact@tunfoundation.org։

9. Կիրառելի իրավունք։ Սույն պայմանների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։

10. Լեզվական տարբերակներ։ Թարգմանությունների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։